Լեռնային Ղարաբղում մարդկանց առևանգումը վտանգավոր երևույթ է․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ադրբեջանական զինծառայողների կողմից Լեռնային Ղարաբղում մարդկանց առևանգումը վտանգավոր երևույթ է համարում։ Այս մասին Մանասյանը հայտարարել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

 

«Մեր քաղաքացիների հարցի հետ կապված կարող եմ ասել, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դա չափազանց վտանգավոր երևույթ է։ Այս ամենը տեղի է ունենում մարդու իրավունքների սահմանափակմանը վերաբերող միջազգային երաշխիքների խախտմամբ»,– ընդգծել է նա։

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման հարցին՝ Մանասյանն ընդգծել է, որ կապի մեջ է միջազգային գործընկերների հետ և նրանց տրամադրում է համապատասխան տեղեկություններ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ