ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես է գիշերն անցել Գորիսի հաշվառման կայանում

Արցախից տեղահանվածների հաշվառման կայաններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Գորիսի կայանում մարդկանց հոսքը չի նվազում նաև գիշերը: Այս մասին գրում է «Հետքը»։ 

 

Բազմաթիվ արցախցիներ գիշերը պետք է անցկացնեն Գորիսում, բայց քաղաքում տեղ չի մնացել: Նրանցից շատերը գիշերում են մեքենաների մեջ, կայանում (դրամատիկական թատրոնի շենքում) կամ ուղղակի դրսում, իսկ գիշերները Գորիսում արդեն ցուրտ է: Տեղահանվածների մեջ կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ, տարեցներ, հիվանդներ:

 

Լրատվամիջոցը հայտնում է, որ խնդիրը լուծելու համար  Հայկական Կարմիր խաչի ընկերությունն այսօր՝ ուշ գիշերին, պատրաստում էր վրաններ արցախցի տեղահանվածների գիշերելու հարցը լուծելու համար:

 

Լուսանկարները՝ «Հետք»-ի։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ