Փրկարարները հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող 6 բնակչի. Արցախի ՆԳՆ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի. տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ-ից։ 

 

Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։ Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


 

Քաղաքականություն

Պատահարներ