ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հիշեցնում է, որ հյուպատոսական բաժինը քաղաքացիներին ընդունում է առցանց գրանցմամբ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ 

«Հարգելի քաղաքացիներ, 
 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ քաղաքացիների ընդունելությունը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնում (Մոսկվա) իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-13:00-ն՝ նախնական առցանց գրանցմամբ consular.e-gov․am էլեկտրոնային հարթակում ։ 

Հյուպատոսական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ հեռախոսոահամարով՝  +7(495) 624-32-43 աշխատանքային օրերին ժամը 15:00-17:00: 

Էլեկտրոնային փոստով տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք հարցումներ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով հարցի էությունը, անունը, ազգանունը և հեռախոսահամարը: 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով նախապես գրանցված քաղաքացիների ընդունելությունը կիրականացվի սահմանված կարգով՝ առանց փոփոխությունների»։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ