ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից բռնի տեղահանվածների թիվը հասել է 66.500-ի

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժ․10։00-ի դրությամբ 66.500 է. կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

 

Նրա խոսքով՝ այդ անձանց մեծ մասը Հայաստան է տեղափոխվել վերջին երկու օրը. «Եթե առաջին երկու օրը՝ սեպտեմբերի 24-ին ու 25-ին, հանրագումարով տեղահանվել էին ընդհանուր 9000 մարդ, ապա միայն ամսի 26-ին տեղահանվածների քանակը եղել է 22800, իսկ երեկ՝ 26600։ Այս գիշեր՝ ժամը 12-ից մինչև առավոտյան 10-ը, տեղահանվածների քանակը կազմել է 8100, և այդ անձանց քանակը չի նվազում»։ 

 

Ըստ Խաչատրյանի՝ Գորիսում ու Վայքում ստեղծվել են հումանիտար կետեր, որոնք տեղավորման հարցերի ուղղությամբ 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ են տանում։

 

Փոխվարչապետը նաև տեղեկացրել է, որ կառավարության աջակցությամբ օթևան գտածների քանակը մոտ 11 հազար է։

Քաղաքականություն

Պատահարներ