ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է այս պահին Սյունիքում

Քպ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատասխանել է լրագրողների հարցերին, թե ինչ իրավիճակ է այս պահին Սյունիքում և ինչ աշխատանքներ են տարվում: 

 

«Ինչպես գիտեք ընդունիչ կետերը հենց Սյունիքում են, հիմնականում՝ Գորիսում, Տեղ համայնքում, և բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ, ինչպես ասում են 24/7 ռեժիմով Սյունիքում աշխատանքներ են տարվում մեր հայրենակիցներին ընդունելու, նրանց առաջնային խնդիրները լուծելու և կացարաններով ապահովելու ուղղությամբ»,-ասել է պատգամավորը։ 

 

Հիշեցնենք՝ այսօր ժամը 10-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 88 հազար 780 բռնի տեղահանված անձ։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ