ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն 12 մարդ անհետ կորել է Ինդոնեզիայում հորդառատ անձրևների և դրան հաջորդած սողանքների հետևանքով

Ինդոնեզիայի Սումատրա կղզում հորդառատ անձրևը ջրհեղեղի և սողանքների պատճառ է դարձել։ Արդյունքում առնվազն 12 մարդ անհետ կորել է, հայտնել են պաշտոնյաները։


Ամենաշատը տուժել է Հյուսիսային Սումատրա նահանգի Սիմանգուլամպե գյուղը, հայտնել է տեղական որոնողափրկարարական գործակալության ղեկավար Բուդիոնոն։ Մի քանի մարդ ողջ-ողջ թաղվել է տոննաներով ցեխի տակ։


Սակայն օգնության տրամադրումը բարդանում է ցեխով, բեկորներով ու հսկա ժայռերով պատված փակ ճանապարհներով։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները։ Վնասվել է առնվազն 12 տուն, եկեղեցի, դպրոց և հյուրանոց, ինչի հետևանքով մոտ 50 ընտանիք տեղահանվել է։

Քաղաքականություն

Պատահարներ