![Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտից հետո բուֆերային գոտի կստեղծվի. Times of Israel](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-03/656c3c452a972.webp)
Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտից հետո բուֆերային գոտի կստեղծվի. Times of Israel
![Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտից հետո բուֆերային գոտի կստեղծվի. Times of Israel](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-03/656c3c452a972.webp)
Իսրայելի իշխանությունները հաստատել են տեղեկությունը, որ Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով մտադիր են բուֆերային գոտի ստեղծել, հաղորդում է The Times of Israel-ը:
«Անվտանգության ապահովման համար պաշտպանական գերատեսչությունը քննարկում է Գազայի կողմից սահմանին բուֆերային գոտու ձևավորում, որպեսզի ՀԱՄԱՍ խմբավորումը չկարողանա ուժերը կենտրոնացնել սահմանի մոտ և կրկին անսպասելի գործողություններ ձեռնարկել Իսրայելի համար», - պարբերականին հայտարարել է Իսրայելի իշխանությունների անանուն ներկայացուցիչը:
«Սա անվտանգության միջոց է, քաղաքական քայլ չէ։ Մենք մտադիր չենք մնալ սահմանի այն կողմում ՝ Գազայում»,-ասված է հայտարարությունում: