![«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-03/656c876509156.webp)
«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել
![«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-03/656c876509156.webp)
Բազումք տիեզերական հետազոտությունների կենտրոնից հայտնում են՝ «Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել։
«Անկախ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն արդեն 3 օր է՝ տիեզերքում է։ Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին։ Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները։
Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ` ինչպես նախատեսել ենք։ Շնորհավորում ենք թիմին և մեր բոլոր աջակիցներին»,-նշված է հաղորդագրությունում։
Հ.Գ. «Հայասաթ-1»-ը ստեղծվել է «Բազումք»-ի և Center for Scientific Innovation and Education -ի կողմից։