![Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման ղեկավարությանը. Ջոն Քիրբի](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-03/656c96377521c.webp)
Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման ղեկավարությանը. Ջոն Քիրբի
![Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման ղեկավարությանը. Ջոն Քիրբի](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-03/656c96377521c.webp)
Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման ղեկավարությանը և ԱՄՆ-ն նման մոտեցումն օգտակար մարտավարություն է համարում:
Այս մասին NBC հեռուստաընկերությանը հայտնել Է Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին:
Նա հայտարարել է, որ ղեկավարության լուծարումը կործանարար ազդեցություն կունենա գործողություններ իրականացնելու «ՀԱՄԱՍ»-ի հնարավորությունների վրա:
«Եվ դա այն է, ինչի վրա կենտրոնացած է Իսրայելը։ Մենք կարծում ենք, որ դա օգտակար մարտավարություն է», - փաստել է Քիրբին: