ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիլիպիններում երեք ժամում 22 երկրաշարժ է տեղի ունեցել. սպասվում է ցունամի

Ֆիլիպիններում երեք ժամում 22 երկրաշարժ է տեղի ունեցել, սպասվում է ցունամի։ Դրանց ուժգնությունը գնահատվում է 5,0-ից 7,7 բալ։ Հաջորդիվ սպասվում է ցունամի, զգուշացրել են սեյսմոլոգները։


Ճապոնիայում հայտարարվել է ցունամիի վտանգ: Այս մասին հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը։


Ցունամիի սպառնալիքի և առափնյա տարհանման մասին հաղորդագրությունները ներառում են Օկինավա պրեֆեկտուրայի Միյակո կղզիները, ինչպես նաև Կյուսյուի հարավ-արևելյան ափը, Սիկոկու խաղաղօվկիանոսյան ափը և գլխավոր ճապոնական Հոնսյու կղզին (մինչև Տոկիոյից արևելք գտնվող Չիբա պրեֆեկտուրա):

Քաղաքականություն

Պատահարներ