ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մյունխենում մարդատար ինքնաթիռը սառել է թռիչքուղու վրա

Մյունխենում անոմալ ձյան պատճառով մարդատար ինքնաթիռը սառել է  թռիչքուղու վրա։ Ինքնաթիռը պետք է թռչեր Դուբայ՝ գլոբալ տաքացման գագաթնաժողովին:


Համապատասխան տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում։ Ուրբաթ երեկոյան առատ ձյունը հարվածել է հարավային Գերմանիային և շարունակվել մինչև շաբաթ օրը, ինչը մեծ խափանումներ է առաջացրել Մյունխենի օդանավակայանում՝ երկրի երկրորդ ամենաբանուկ հանգույցում, հաղորդում է գերմանական DW գործակալությունը:


Օդանավակայանը շաբաթ օրը հայտարարել է, որ դադարեցնում է թռիչքները մինչև կիրակի առավոտյան ժամը 6-ը: Արդյունքում շաբաթ օրը նախատեսված 760 չվերթից շուրջ 320-ը չեղարկվել է։

Քաղաքականություն

Պատահարներ