«Վլադիմիր Զելենսկին վճարում է իր սխալների համար». Կիևի քաղաքապետ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին վճարում է իր սխալների համար։
Շվեյցարական 20 Minuten պորտալի լրագրողի այն հարցին, թե արդյոք իրեն զարմացրել է Զելենսկու վարկանիշի անկումը, Կիևի քաղաքապետը բացասաբար է պատասխանել։
«Մարդիկ տեսնում են, թե ով է արդյունավետ, ով ոչ: Սպասելիքները շատ են եղել և կան: Զելենսկին վճարում է իր թույլ տված սխալների համար»,- ասել է նա: