Գրեթե 65 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում 65 չվերթ է հետաձգվել, ևս 7-ը` չեղարկվել։ Տեղեկությունը հայտնում է «Яндекс: Расписание» ծառայությունը։


Երևանի ժամանակով 08։10-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, 4-ը` չեղարկվել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 16 չվերթ, 1-ը` չեղարկվել, «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 24 չվերթ:


Բնակարանային և բարեկարգման հարցերով փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը հայտարարել է, որ Մոսկվան ձնից մաքրելու համար ավելի քան 135 հազար մարդ և շուրջ 18 հազար միավոր տարբեր մասնագիտացված սարքավորումներ են աշխատում:

Քաղաքականություն

Պատահարներ