«Համաշխարհային բոլոր կրոնները պետք է միավորվեն». Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ համաշխարհային բոլոր կրոնները պետք է միավորվեն շրջակա միջավայրի կործանմանը դիմակայելու հարցում:


«Կրոնները, որպես մարդկության խղճի ձայն, հիշեցնում են մեզ, որ մենք մահկանացու էակներ ենք՝ տարված հավերժության գաղափարով։ Ի վերջո, մենք իսկապես մահկանացու ենք, մենք ունենք մեր սահմանները, և կյանքը պաշտպանելը նաև ենթադրում է դիմակայել ամենազորության գիշատիչ պատրանքին, որը ոչնչացնում է մեր մոլորակը»,-ասել է Հռոմի պապը:

Քաղաքականություն

Պատահարներ