ՆԳՆ-ն՝ Երևանում այրվող մեքենայի դեպքի մասին

Դեկտեմբերի 4-ին, ժամը 12։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի փողոց թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ 



«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։35-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան»,-ասված է հաղորդագրության մեջ:


Հրապարակվել են նաև լուսանկարներ։ 


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի դպրոցներից մեկի դիմաց մեքենա են պայթեցրել։





Քաղաքականություն

Պատահարներ