ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի դպրոցներից մեկի դիմաց մեքենա են պայթեցրել․ մանրամասներ

Այսօր Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա են պայթեցրել։ Այս մասին հայտնում է MediaHub-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։


Դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը լրատվամիջոցին փոխանցել է, որ բռնկված մեքենան արդեն հանգցրել են։ «Հրշեջներն եկան, հանգցրին, և՛ ես էի զանգել, և՛ երեխաները»,-ասել է նա։


Նշվում է, որ լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենան աշխակերտներից մեկի ծնողինն է, սակայն տնօրենն ասել է, որ մեքենան տարածքում երբեք չեն տեսել։


ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը փոխանցել է, որ ահազանգ ստացել են և դեպքի վայրում աշխատում են։



Քաղաքականություն

Պատահարներ