ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տանզանիայում ջրհեղեղի զոհերի թիվն աճել է

Տանզանիայի հյուսիսում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 47 մարդ է զոհվել, 85-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ տեղական իշխանություններին հղումով։


«Զոհերի թիվը 47 մարդ է, 85-ը՝ վիրավորվել», - մեջբերում է գործակալությունը Մանյարայի շրջանային կոմիսար  Սենդիգին։


Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը հայտնել էր 20 մարդու մահվան և 70 վիրավորի մասին։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Շաբաթ օրը հորդառատ անձրևները հարվածել են հյուսիսային Տանզանիայի՝ առաջացնելով բազմաթիվ սողանքներ, որոնք ավերել են բնակավայրի տներն ու ենթակառուցվածքները:

Քաղաքականություն

Պատահարներ