![3,8 միլիոն դրամ տուգանք՝ շինհրապարակներում խախտումների համար](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-05/656ee17f55ddc.webp)
3,8 միլիոն դրամ տուգանք՝ շինհրապարակներում խախտումների համար
![3,8 միլիոն դրամ տուգանք՝ շինհրապարակներում խախտումների համար](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-05/656ee17f55ddc.webp)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2023 թվականի օգոստոսի 18-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդ փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված վերահսկողական աշխատանքների ընթացքում Երևան քաղաքում և ՀՀ մարզերում արձանագրել է 37 իրավախախտման դեպք։
Շինարարական աշխատանքների, բեռնատար ավտոմեքենաներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման ընթացքում՝ մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելու համար նշանակվել է ընդհանուր 3.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Խստացված ստուգայցերն ու իրազեկման աշխատանքները շարունակվում են։