![Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-05/656ea84ce4b78.webp)
Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
![Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-05/656ea84ce4b78.webp)
Դեկտեմբերի 5-ին, ժամը 04:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մուտքում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։59-ին, մարվել՝ 05։09-ին։ Այրվել են առաստաղից մոտ 20 քմ հատվածը, մուտքի դուռը, ջերմահարվել է գույք։