«Ադրբեջանը կողմ է». Բայրամովը` Հայաստանի հետ սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։


Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Բայրամովը նաև հավելել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման օգտին, ինչը կարգավորման ուղղություններից մեկն է։


Հիշեցնենք` այսօր Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սերգեյ Լավրով-Ջեյհուն Բայրամով հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը։




Քաղաքականություն

Պատահարներ