«Այն ինչ մենք ունենք օրինական է». Լևոն Քոչարյան

ՔՊ-ական պատգամավորների հետ ոչ մի շփում, ոչ մի հարաբերություն չկա, իրենց տեսել եմ միայն դահլիճում, երբ մասնակցել եմ նիստերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։


«Ընդդիմության խնդիրն է իշխանության սխալները վեր հանելը, որովհետև մեր բնակչության մեծ մասը լավ տեղյակ չէ գործընթացներից։ Այն մարդիկ, ովքեր միգուցե տատանվում են, լավ չեն պատկերացնում որոշ հարցեր, ընդդիմության խնդիրն է այս ամեն ինչը ակնառու դարձնել այդ մարկանց»,- ասել է պատգամավորը։


Խոսելով իրենց ընտանիքի ունեցվածքի օրինականության մասին քննարկուներից, Լևոն Քոչարյանն ասել է․ «Իշխանությունը ունեցել է այդ լծակները ու հնարավորությունները, ամեն ինչը ստուգել են, այն ինչ մենք ունենք օրինական է, այն ինչ ունեք, չենք թաքցրել խոսել ենք դրա մասին»։


Ինչ վերաբերում է Հյուսիային պողոտայի շուրջ ձևավորված խոսակցություններին, Քոչարյանն ասել է․ «Ես շատ ուրախ եմ, որ Երևանում այդ հատվածը դարձել է սիրուն, բարեկարգված և լավ փողոց, թե դրա ընթացքում ինչ սխալներ են թույլ տրվել, գիտեք ցանկացած մեծ պրոյեկտում կարող են թերացումներ լինել։ Ես նրբություններին չեմ տիրապետում, որ ասեմ մարդիկ ճիշտ ձևո՞վ են փոխհատուցվել, թե ոչ։ Ես նաև գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ լավ փոխհատուցվել են ու գոհ են մնացել»։

Քաղաքականություն

Պատահարներ