«Իշխող ուժը փորձում է Ալավերդիում բռնազավթել իշխանությունը». Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշելով՝ իրեն անհանգստացնում են Ալավերդուց ստացվող լուրերը:


Նա հայտարարեց՝ ոստիկանությունն արգելափակում է Ալավերդու համայնքապետարանի աշխատակիցների մուտքը իրենց աշխատատեղ: Նազարյանը հարց ուղղեց՝ արդյոք Սիմոնյանը կապվե՞լ է տեղի իշխանության, ոստիկանության հետ՝ փորձելու պարզել, թե ինչ է կատարվում, ինչին ԱԺ նախագահը տվեց բացասական պատասխան:


Իր հերթին, «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ իշխող ուժը փորձում է Ալավերդիում բռնազավթել իշխանությունը:


հարցերին անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:


Նրա խոսքով՝ Ալավերդիում ավագանու մեծամասնությունը՝ 27 անդամից 14-ը, նախաձեռնել է նիստ՝ համայնքապետին անվստահություն հայտնելու համար:


«Երբ ասում ենք ՏԻՄ, ՏԻՄ-ը նախ և առաջ ավագանին է: Ավագանին հարցով նիստ է գումարել, նիստը տեղի է ունենում, քվեարկություն է իրականացվում, մարդիկ մտել են խուլիգանական պահելաձևով, սպառնալիքներով, հայհոյանքներով շուռ են տվել քվեատուփը, ոստիկանությունը կատարել է իր պարտականությունը: Ուրիշ բան, որ մարդիկ մտածում են, թե էդպես կարելի է ինչ-որ հարց լուծել՝ քվեատուփ շուռ տալով՝ անտեսել ավագանու մեծամասնության ձայնը,-ասաց Ալեքսանյանը


Քաղաքականություն

Պատահարներ