![«Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ». Պեսկով](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-05/656f1eaca0d08.webp)
«Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ». Պեսկով
![«Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ». Պեսկով](https://auroranews.am/storage/img/base_image/2023-12-05/656f1eaca0d08.webp)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ և նախընտրում է իր պահանջների կատարմանը հասնել քաղաքական և դիվանագիտական միջոցներով:
«Նախագահը բազմիցս ասել է, որ մեզ համար այս հակամարտության մեջ գլխավորը մեր նպատակներին հասնելն է։ Եվ, իհարկե, մենք կնախընտրեինք դա անել առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք բանակցությունների», - ասել է Պեսկովը։