ՔՊ պատգամավորը՝ հարցին, թե ինչու է Թամազյանի վրա գոռացել՝ «դուրս արի այստեղից, ա՛յ տղա, ա՛յ չմո»

Նիստի ժամանակ ձեռքը պարզած՝ Արկադի Թամազյանի վրա գոռում էիք՝ «դո՛ւրս արի այստեղից, ա՛յ տղա, ա՛յ չմո», դա պատգամավորին վայել վերաբերմո՞ւնք է: Ալավերդիում լրագրողը նման հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանին։


Պատգամավորը նշեց, որ ավագանու 14 ընտրված անդամներին Թամազյանն անձնական բնույթի վիրավորանքներ է հասցրել։


«Ուղղակի թույլ տալ չի կարելի, կա սահման, որ չի կարելի հատել։ Նիստերը գրեթե ամբողջ տարվա ընթացքում նա վարել է անբացատրելի ցածր մակարդակի, անձնական էթիկայի կանոնները խախատելով, մարդկանց վիրավորելով»,-ասել է նա։


Պատգամավորը պնդեց, թե կատարվածը խուլիգանություն էր։


«Ես ցավում եմ կատարվածի համար, գիտեք, որ եկան, քվեատուփը շրջեցին, դրանք մարվեցին և օրենքով սահմանված կարգով նոր քվեարկություն տեղի ունեցավ։ Լուռ նստած էին բոլորը՝ մինչև անձնական տիպի վիրավորնքներ սկսեցին տալ ներկաների հասցեին և ստացան համարժեք պատասխան»,-նշել է նա։


Հիշեցնենք, որ Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ անդամները լարված իրավիճակում կարողացան անվստահություն հայտնել Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:



Քաղաքականություն

Պատահարներ