Ռիսկ կա, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները թունելներով կփախնեն Եգիպտոս

Իսրայելի զինված ուժերը խոստովանում են, որ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդները կարող են ստորգետնյա թունելներով լքել Գազայի հատվածը և թաքնվել Եգիպտոսում։ Այս մասին ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի ռեզերվում գտնվող խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը:


«Այդ վախը կա: Դա մի բան է, որը հետախուզությունն իրականում դիտարկում է», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իսրայելական ուժերը վախենում են, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունն արդեն լքել է Գազայի հատվածը:


«Մենք գիտենք, որ պատերազմից առաջ՝ հոկտեմբերի 7-ից առաջ, ՀԱՄԱՍ-ն ուներ Գազայի տակ գտնվող թունելների լայն ցանց, նրանք փորձեր էին անում թունելներ կառուցել դեպի Իսրայել, ինչպես նաև թունելների լայն ցանց՝ Գազայի հատվածի Ռաֆահի և եգիպտական ​​կողմի միջև», - ավելացրել է Կոնրիկոսը:


Խոսնակը նաև ընդգծել է․ «Ես թարմ տեղեկատվություն չունեմ այս թունելների վիճակի մասին, բայց ենթադրությունս այն է, որ դրանցից գոնե մի քանիսը դեռ շահագործվում են, և հետևաբար, այդ ռիսկը կա»։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը մտադիր է հեղեղել ՀԱՄԱՍ-ի թունելները։

Քաղաքականություն

Պատահարներ