ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արկադի Թամազյանի ինքնազգացողությունը լարված իրավիճակից հետո վատացել է

Համայնքի ղեկավարին պարտավոր են կես ժամ սպասել, որից հետո տեղակալը կվարի, կամ տարիքով մեծ ավագանու անդամը. նիստը սկսել են օրենքի խախտումով, քվեարկել են արդեն: Այս մասին լրագրողներին ասաց Ալավերդու համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։ Նշենք, որ նրան այսօր ՔՊ-ն որոշել է անվստահություն հայտնել։


Նիստերի դահլիճում կրկին իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։


«Ամո՛թ ձեզ, պարո՛ն Մկրտչյան, քո խոսեքրի համար ժողովրդին ես պատասխան տալու։ Ամո՛թ քեզ, քո նմանին էլ պատգամավորեն ընտրել»,-դիմելով ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանին՝ ասաց համայնքի ղեկավարը։


Aysor-ի փոխանցմամբ՝ լարված իրավիճակից հետո, Արկադի Թամազյանի ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնություն է ժամանել։


Հայտնել էինք, որ Ալավերդի համայնքի ավագանին անվստահություն հայտնեց Արկադի Թամազյանին: Համայնքապետ ընտրվեց ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Քաղաքականություն

Պատահարներ