Վտանգ կա. ինչ է զգուշացնում Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանի երկրներին զգուշացրել է Գազայի հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերաճելու վտանգի մասին: Այս մասին նա հայտարարել է Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում:


Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունը միայն իր քաղաքական կյանքը երկարացնելու համար։

«Մենք չպետք է թույլ տանք, որ Գազայի վայրագությունները վերածվեն տարածաշրջանային պատերազմի ՝ Սիրիայի մասնակցությամբ», - հայտարարել է Էրդողանը:


Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել սիրիացիների համար, որ կարողանան հայրենիք վերադառնալ։

Քաղաքականություն

Պատահարներ