Ինչ եղանակ սպասել առաջիկա 5 օրերին

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։


Դեկտեմբերի 10-ի ցերեկը 12-ին, 13-ին հնարավոր է կարճատև անձրև, գիշերը և առավոտյան հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հանրապետության տարածքում`այսօր ցերեկը, դեկտեմբերի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 10-ի ցերեկը, 12-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 11-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Քաղաքականություն

Պատահարներ