Երևանն ու Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման տարբերակը
Երևանը և Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք առաջարկել ենք հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու նախաձեռնություն, կարծում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել նոր հնարավոր էսկալացիաները։ Ես չեմ ասի, որ ունենք համաձայնություն, բայց սա գաղափար է, որը քննարկվում է»,- նշել է Միրզոյանը։
Նախարարն ընդգծել է, որ վստահության ստեղծման ճանապարհին այս պայմանավորվածություններից զատ քննարկվում են նաև մյուսները, օրինակ, գերիների փոխանակման պայմանավորվածությունը։ Այս հարցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։
«Եթե նկատել եք`երկու բաղադրիչ կար գերիների փոխանակում և Կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտը, որը պաշտոնապես ավարտվել է երեկ։ Այսօր արդեն կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի կատարի պայմանավորվածությունը»,–նշել է Միրզոյանը։
Արտգործնախարարը հույս է հայտնել, որ նման փոխադարձ քայլերը դրական ազդեցություն կունենան հարաբերությունների կարգավորման վրա։
Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, հիմնական գործընթացը խաղաղության պայմանագրի բանակցություններն են։ Դրա համար Ադրբեջանը, նրա կարծիքով, պետք է վերադառնա բանակցային սեղան, հանդիպումների ձևաչափ։
«Գործի մեծ մասն, ըստ էության, արված է, եթե խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին։ Հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ էական հարցերի շուրջ վերջնական ձևակերպումների հետ կապված»,- ասել է ԱԳ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին․ Յան Նոլտեն
Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Այս մասին «Իզվեստիա»–ին հայտ...
Զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևավճար կստանա․ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքի ուղղությամբ․ զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայվ...
Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել. ԶԼՄ
Հայկական լրատվամիջոցների թելեգրամ ալիքները հայտնում են, որ ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել։«Ազատության» տե...