«Ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»․ Արաս Օզբիլիս

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որն առաջադրվել է ՀՖՖ նախագահի ընտրություններում, գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։


«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ընթացքում ինձ հետ են եղել: Անկախ այսօրվա ընտրությունների արդյունքներից, ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն այլևս նույնը չի լինելու»,- գրել է Արասը։


Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 23-ին կկայանա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ 


Նշենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածուներ են պայքարում՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ազգային հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսը։ Արմեն Մելիքբեկյանը համոզմունք է հայտնել, որ ընտրություններում հաղթելու է: Հաղթանակի իր շանսերը բարձր է գնահատում նաև Արաս Օզբիլիսը։






Քաղաքականություն

Պատահարներ