ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վրաերթ՝ Կոտայքում. հետիոտնը տեղում մահացել է

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Արծրուն Զ.-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևերի» մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն 60-ամյա Մարիամ Մ.-ին։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:


Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:


Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:





Քաղաքականություն

Պատահարներ