ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բարձրահարկ շենքի տանիքում ուժգին հրդեհ է բռնկվել. Դաղստան

Դաղստանի Մախաչկալայում կարճ միացում է տեղի ունեցել բարձր լարման գծի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել մոտակա բարձրահարկ շենքի տանիքում։ Հրդեհն անմիջապես պատել է տանիքը։ Տուժածներից խուսափելու համար տեղի փրկարարներն արագ տարհանել են 65 մարդու։ Հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը: 


Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհը տեղայնացվել է։ Այնուամենայնիվ, լարերի կարճ միացման հետևանքները դեռ պետք է վերացվեն. տեղի բնակիչները  հայտնում են, որ  հարևան փողոցները մնացել են առանց էլեկտրականության:

Քաղաքականություն

Պատահարներ