Աֆղանստանում կործանված ինքնաթիռի ուղևորներն ամուսին էին Վոլգոդոնսկի. նոր մանրամասներ

Աֆղանստանում կործանված ինքնաթիռի ուղևորներն ամուսին էին Վոլգոդոնսկից։ Տեղեկությունը նշված է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի հաղորդագրության մեջ:


«Աֆղանստանի լեռներում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Falcon 10 մասնավոր ինքնաթիռը չարտերային սանիտարական չվերթ էր իրականացնում Գայայից (Հնդկաստան) Տաշքենդով դեպի Ժուկովսկի։ Օդանավում եղել են անձնակազմի չորս անդամներ ու երկու ուղևոր՝ Աննա և Անատոլի Եվսյուկովները՝ ամուսնական զույգը Վոլգոդոնսկից», – նշվում է հաղորդագրության մեջ։


Ասոցիացիայում հաստատել են, որ ինքնաթիռը թռել է թայլանդական Պատայանից, որի հիվանդանոցում Աննա Եվսյուկովան միացել էր թոքերի արհեստական օդափոխման սարքին, քանի որ նրա գրեթե բոլոր օրգանները, բացի ուղեղից ու սրտից, չէին գործում։


«Ինքնաթիռը Հնդկաստանում լիցքավորվել է և հունվարի 20-ին դուրս է եկել երթուղի, ապա անհետացել ռադարների տեսադաշտից», - նշվում է հաղորդագրության մեջ:


Ինչպես հաղորդել է «Ռոսավիացիան», Աֆղանստանում կործանված Falcon ինքնաթիռում նախնական տվյալներով եղել է 6 մարդ՝ անձնակազմի 4 անդամ և 2 ուղևոր: Falcon 10-ը չարտերային սանիտարական չվերթ էր իրականացնում Գայա (Հնդկաստան)-Տաշքենդ - Ժուկովսկի երթուղով։


ՌԴ ՔԿ-ն հայտնել է, որ Աֆղանստանում ՌԴ քաղաքացիներին տեղափոխող ինքնաթիռի կործանումից հետո գործ է հարուցվել:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆղանստանում մասնավոր թռիչք իրականացնող ուղևորատար ինքնաթիռ Է կործանվել։ Զոհվել է 6 մարդ։

Քաղաքականություն

Պատահարներ