Ավտովթար` Երևան - Երասխ ճանապարհին. կա 8 տուժած, այդ թվում` երեխաներ. ԶԼՄ

Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։


Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և հայտնվել դաշտում։


Opel-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 8 հոգի, որոնց մեջ կան երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Արտաշատի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Քաղաքականություն

Պատահարներ