ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհի հետևանքով այրվել է Աբխազիայի ազգային պատկերասրահի ամբողջ ֆոնդը

Հրդեհի հետևանքով այրվել Է Աբխազիայի ազգային պատկերասրահի ամբողջ ֆոնդը, որտեղ պահվում են հայտնի աբխազ վարպետների մոտ 4000 գործեր։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Աբխազիան՝ մեջբերելով մշակույթի նախարարի պաշտոնակատար Դինարա Սմիրի խոսքերը։


Սուխումի Կենտրոնական ցուցասրահի շենքում հրդեհը սկսվել է գիշերը, հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը երկրորդ հարկում, տանիքն ամբողջությամբ այրվել է:


«Սրանք նկարներ են, որոնք մենք երբեք չենք կարող վերականգնել։ Ինչպես, օրինակ, Ալեքսանդր Չաչբա-Շերվաշիձեի մոտ 300 աշխատանքներ։ Սա անդառնալի կորուստ է, ցավոք, ոչինչ հնարավոր չէր անել»,- ասել է նախարարը։


Նրա խոսքով՝ ամբողջ երկրորդ հարկը ծխապատ էր, որևէ բան փրկելու հնարավորություն չկար։


Սմիրը հավելել է, որ ոչ ոք չի դիմել իշխանություններին և չի տեղեկացրել, որ հրդեհաանվտանգության տեսանկյունից շենքը վթարային վիճակում է:

Քաղաքականություն

Պատահարներ