ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Ալմաթիի ուժգին երկրաշարժից. կան տուժածներ

Մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել Չինաստանի արևելքում՝ Ղրղզստանի և Ղազախստանի հետ սահմանի մոտ գտնվող Ակսու շրջանում, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի քաղաքներում։


Երկրաշարժերը սկսվել են հունվարի 22-ի առավոտյան։ Ալմաթիի ժամանակով ժամը 12:10-ին գրանցվել է 4,4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի Ալմաթի քաղաքից 383 կմ հարավ-արևելք։


Ամենահզոր ցնցումները՝ 7 բալ ուժգնությամբ, տեղի են ունեցել հունվարի 23-ին տեղական ժամանակով ժամը 0:09-ին Չինաստանի Ակսու շրջանից 121 կմ դեպի արևմուտք և Ալմաթիից 270 կմ հարավ-արևելք հեռավորության վրա։ 


Ալմաթիում երկրաշարժի հետեւանքով տուժել է 44 մարդ։



Քաղաքականություն

Պատահարներ