Արմավիր-Երևան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան տուժածներ

Հունվարի 30-ին, ժամը 04։20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները ավտոմեքենայի ուղևորներ Վ. Մ.-ին (ծնված 1986 թ.) և Ս. Կ.-ին (ծնված 1986 թ.) տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Քաղաքականություն

Պատահարներ