ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Վթար՝ Արագածոտնում․ կան տուժածներ

Այսօր, ժամը 08։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Հ. Ք., ծնված 1968 թ.) և «VAZ» (վարորդ՝ Զ․ Ս․, ծնված 1960թ․) մակնիշների ավտոմեքենաները։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն և ուղևոր Կ․ Ս․-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։





Քաղաքականություն

Պատահարներ