ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյունը ոչնչացրել է բնակելի համալիրի մի մասը․ Նիդեռլանդներ

Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում պայթյունը ոչնչացրել է բնակելի համալիրի մի մասը: Այս մասին հայտնում է NL Times տեղական պարբերականը: Արդյունքում հոսպիտալացվել է առնվազն մեկ մարդ։


Ուժեղ պայթյունը որոտացել է երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 20:25-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:25-ին) տներից մեկում: Պայթյունի հետևանքով շենքում գտնվող ավտոտնակից ավտոմեքենա է դուրս թռել, իսկ հարակից շենքերում ապակիները կոտրվել են:


Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ Նախնական տվյալներով՝ նրանցից առնվազն մեկին հոսպիտալացրել են։ Միջադեպի պատճառները դեռ պարզման փուլում են։


Նշվում է, որ վերջերս նույն շրջանում կրակել են անցորդի վրա։ Իրավապահ մարմինները հետաքննում են այս երկու իրադարձությունների հնարավոր կապը:




Քաղաքականություն

Պատահարներ