Թուրքիայում ձկնորսական նավ է խորտակվել․ կան զոհեր և անհետ կորածներ

Թուրքական Իզմիրի Դիքիլի թաղամասի ափերի մոտ ձկնորսական նավի խորտակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երկուսը անհետ կորել են: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ 


10 մարդուց 3-ի մարմինները հայտնաբերվել են, 2 անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Խորտակվող նավի վրա գտնված մարդկանցից 5–ը ողջ են մնացել, նրանք վնասվածքներ ունեն։


Առափնյա պահպանությունը որոնողական տարածք է ուղարկել երեք նավ և մեկ ուղղաթիռ։


Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել ձկնորսական տրաուլերի հեղեղման պատճառը:



Քաղաքականություն

Պատահարներ