ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բեռնատար ավտոմեքենա է այրվել

Հունվարի 31-ին, ժամը 13։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաթնաղբյուր գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:17-ին, մարվել՝ 14:25-ին: Այրվել են «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկը և շարժիչի հատվածը:


Այլ մանամասներ չեն հաղորդվում։ 



Քաղաքականություն

Պատահարներ