Կրակոցներ՝ Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցի բակում

Հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գրիգոր Եսայանից, ով հայտնել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք վնասել են Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի եվրոպատուհանների երկշերտ ապակիները։


Դեպքի վայր մեկնած ոստիկաններին Գ․ Եսայանը հայտնել է, որ դեպքի մասին նախկինում ոստիկանություն չի հայտնել և փորձել է ներքին կարգով պարզել եղելությունը։


Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Գ․ Եսայանը նշված դպրոցի տնօրենն է, իսկ կրակոցների արդյունքում վնասվել են դպրոցի եվրոպատուհանների երկշերտ ապակիները։

Քաղաքականություն

Պատահարներ