ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնաթիռն ընկել է շարժական տների վրա, կան զոհեր. Ֆլորիդա

Ֆլորիդայի Քլիրուոթեր քաղաքում Beechcraft Bonanza V35 թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է բնակելի շարժական տների (թրեյլերներ) պարկի տարածքում: Միջադեպի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, սակայն ստույգ թիվը այս պահին հայտնի չէ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի հրշեջ ծառայությանը։


Տեղի հրշեջ ծառայության ղեկավար Սքոթ Էհլերսի խոսքով՝ ինքնաթիռն ընկել է տներից մեկի վրա։ Վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել և տարածվել է չորս այլ թրեյլերի վրա: Որոշ բնակիչներ կարողացել են առանց վնասվածքների դուրս գալ տներից։ Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, որոնք կես ժամվա ընթացքում մարել են կրակը։


Դաշնային ավիացիոն վարչությունից էլ CNN-ին հայտնել են, որ ինքնաթիռի օդաչուն կործանումից առաջ հայտնել է շարժիչի խափանման մասին: Օդաչուն զոհվել է, ինքնաթիռում գտնվող մարդկանց թիվը հայտնի չէ։



Քաղաքականություն

Պատահարներ