ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Քենիայում տեղի ունեցած ուժգին պայթյունի պահից

Քենիայում տեղի ունեցած ուժգին պայթյունի պահից տեսակադրեր են տարածվում: 


Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաք Նայրոբիում բենզալցակայանում, կրակը տարածվել է մոտակա տների վրա։ Հաղորդվում է 300 վիրավորի մասին, կան նաև զոհեր։ Տուժածների թվում առնվազն 25 երեխա կա:


Երկու մարդու մահվան մասին հայտնել է Էմբակասիի դատախազ Ուեսլի Կիմետոն։


Ներգրավված են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները։ Վտանգավոր շրջանից բնակչության տարհանում է ընթանում, հրշեջները պայքարում են կրակի դեմ։




Քաղաքականություն

Պատահարներ