ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին պայթյուններ և հրդեհ՝ Քենիայի մայրաքաղաքում. կան զոհեր և հարյուրավոր տուժածներ

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում՝ գազալցման գործարանու,մ բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը մոտենում է 300-ի, հայտնում է ազգային Կարմիր Խաչը սոցիալական ցանցերում։



Քենիայի մայրաքաղաքի Էմբակասի շրջանում հրդեհը սկսվել է կեսգիշերից քիչ առաջ։ Հրդեհին նախորդել են մի քանի պայթյուն։ Ավելի վաղ հաղորդվել էր երկու մահվան և 167 հոսպիտալացման մասին։


«Տարբեր ստորաբաժանումների համակարգված ջանքերի շնորհիվ 271 մարդ հաջողությամբ տարհանվել է Նայրոբիի տարբեր բժշկական հաստատություններ», - ասվում է Կարմիր խաչի հաղորդագրության մեջ:


Ինչպես նշվում է, ևս 27 տուժածի տեղում ցուցաբերվել է օգնություն։

Քաղաքականություն