Թուրքիայում բախվել են ուղևորատար նավն ու բեռնանավը

Ստամբուլի ափերի մոտ լիբիական ուղեւորատար նավը բախվել է բեռնանավին։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։


Լրագրողների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Մարմարա ծովում՝ Ենիկապի շրջանի մոտ։ Այնտեղ 147 մետրանոց Kevalay Queen ուղեւորատար նավը բախվել է 103 մետրանոց Captain Adam բեռնանավին, որն ընթանում էր Տանզանիայի դրոշի ներքո։


Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, նավերը տարվել են Ախիրկապի նավամատույց, եզրակացրել են թղթակիցները: Միջադեպի պատճառները պարզվում են։


Մինչ այդ Ստամբուլի նահանգի հյուսիսում՝ Չեքմեքյոյ շրջանում, մարդատար ավտոբուսը բախվել էր բեռնատարին։ Նահանգի նահանգապետ Դավութ Գյուլի խոսքով՝ վթարի հետևանքով տուժել է 19 մարդ: Ուղևորներից մեկը մնացել է նստատեղի մեջ, փրկարարները նրան դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ: Ավտոբուսի վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:



Քաղաքականություն

Պատահարներ