Երկրաշարժ` Ղրղզստանի և Չինաստանի սահմանին

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։


Ռիա Նովոստիի փոխացնմամն, այդ մասին հայտնել են Ղրղզստանի սեյսմոլոգները։


Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ այն վայրի մոտ, որտեղ հունվարի 23-ին տեղի էր ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ: Երկրակեղևի տատանումները՝ պայմանավորված աշխարհագրական մոտիկությամբ, զգացվել են նաև Ղրղզստանում:


Էպիկենտրոնին ամենամոտ Ղրղզստանի Յշտիկ և Բեդել բնակավայրերում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը տատանվել է 3-3,5-ի սահմաններում:


Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Ղրղզստանի տարածքում տեղի ունեցած ցնցումների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ