Հունաստանում աշխատանքի հարցերով նախարարության շենքի մոտ ռումբ է պայթել

Աթենքի կենտրոնում՝ աշխատանքի հարցերով նախարարության շենքի մոտ փետրվարի 3-ի վաղ առավոտյան պայթուցիկ սարք է գործարկվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:


Հունաստանի ոստիկանությունից հայտնել են, որ տուժածներ չկան:


Հունական թերթերից մեկն անհայտ անձի կողմից զանգ է ստացել, թե նախարարությունում ռումբ է տեղադրված: Թերթից այս մասին տեղեկացրել են ոստիկանությանը, որը պայթյունից առաջ շրջափակել է տարածքը:


Պայթյունը վնաս է հասցրել շենքին և կոտրել ապակիները:

Քաղաքականություն

Պատահարներ