ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում կադրեր են տարածվել Վոլգոգրադի «Լուկօյլ» նավթավերամշակման գործարանի հրդեհից

Համացանցում հայտնվել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի տեսանյութը։

Տեղի նահանգապետն ավելի վաղ հայտնել էր, որ հրդեհը առաջացել է գործարանի վրա ընկած անօդաչու թռչող սարքի բեկորների պատճառով:

Դատելով կադրերից՝ միջադեպի մասշտաբները շատ ավելի լուրջ են, քան իշխանությունները փորձում են ներկայացնել։

Հիշեցնենք, որ  Վոլգոգրադում անօդաչու թռչող սարքի հարվածից տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ին հրդեհ է բռնկվել «Լուկօյլ» նավթավերամշակման գործարանում։ Այն մարվել է առավոտյան ժամը 8-ին: Այրվել է 300 քառակուսի մետր տարածք: 

Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը խոշորագույններից մեկն է Ռուսաստանում։ Այն արտադրում է բենզին, դիզելային, ավիացիոն և նավերի վառելիք։



Քաղաքականություն

Պատահարներ